ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել՝ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի ԼՂ-ում երեխաների կյանքի պայմանների վատթարացումը կանխելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո հուլիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022 թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ անհնար դարձնելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչության կարիքների համապարփակ գնահատումը` շեշտելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և շուրջ 30 հազար երեխաների ու նրանց ընտանիքների շրջափակումը վերջիններիս իրավունքների ծանր խախտում է: Դեսպանը կոչ է արել, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների կյանքի պայմանների հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը, իր Հումանիտար հարցերով գրասենյակը, Երեխաների ու զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և Անվտանգության խորհուրդը երեխաների իրավունքների կոպիտ խախտումները կանխելու ու երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն են կրում ամենուր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում։

Հայերեն العربية English Français Русский

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը