Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ իրական երկխոսությամբ․ Սերգեյ Ղազարյան

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախը տարբեր երկրների ներկայացուցիչներից և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների առաջարկներ է ստանում․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը շեշտում է՝ Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ երկխոսությամբ, սակայն դա պետք է որոշ չափանիշների համապատասխանի։ Նրա խոսքով՝ ճնշումների տակ բանակցությունը չի կարելի համարել բանակցություն կամ երկխոսություն։ Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ասաց Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում:

«Մենք այս ընթացքում նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստացել թե տարբեր երկրների ներկայացուցիչներից, թե միջազգային կազմակերպությունների կողմից: Ուղղակի կան որոշ կարևոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիպումների ժամանակ քննարկվում էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»,-նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ դրան հաջորդել է մարտի 5-ին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք արցախցի ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել:

«Մեր խորին համոզմամբ՝ ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն: Քանի ճանապարհը փակ է, երկխոսություն նման պայմաններում չի լինելու: Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց, եթե ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը: Պարբերաբար քննարկումներ են գնում նոր երկխոսության համար: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպումների առաջարկներ, որոնք, ցավոք, մերժվել են հենց նրանց կողմից»,-ընդգծեց արտգործնախարարը:

Նրա դիտաարկմամբ՝ որպեսզի չլինի բանակցությունների իմիտացիա, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմից Արցախին սնուցող ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակվի, հնարավոր լինի առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը վերականգնել, որպեսզի տեսանելի լինի փոփոխությունն Ադրբեջանի մոտեցումներում։ Հակառակ կողմը պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստ է երկխոսության։

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար