Հայկական Dowork.ai ստարտափը AI բոտերը կապում է բիզնեսին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Dowork.ai ստարտափը արհեստական բանականությամբ օժտված բոտերի օգնությամբ օգնում է կազմակերպություններին ավելի հեշտացնել իրենց գործունեությունը։

«Մեծ լեզվական մոդելները հիմա մեծ տարածում ունեն: Բոլոր կազմակերպությունները փորձում են ինտեգրել այդ լեզուները ավելի պրոդուկտիվ լինելու, իրենց գործընթացները արագացնելու համար: AI բոտերը կարող են պատասխանել ցանկացած հարցման, բայց միայն այն դեպքում, երբ այդ տեղեկությունը հանրային հասանելի է։ Մասնավոր կազմակերպության վերաբերյալ փակ տվյալներով հարցերին այն չի կարող պատասխանել։ Մենք հենց այդ խնդիրն ենք լուծում: Կազմակերպություններին տալիս ենք հարթակ, որտեղ մեկ հպումով կարելի է կազմակերպության տվյալներն ու AI բոտը կապել իրար՝ ստանալով հուզող հարցերի պատասխանները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր Մուշեղ Գևորգյանը:

Գևորգյանը պատմեց՝ 8 տարի առաջ հիմնադրել է իր առաջին ստարտափը, որը PR մասնագետների համար լուծում էր մեդիամոնթիորինգի խնդիր: Թիրախավորել էին հայկական շուկան, մեծ հաջողությունների հասել, բայց Dowork-ը հիմնադրելուց որոշել են գլոբալ շուկան թիրախավորել:

«Սկսել եմ մի փոքր այլ գաղափարից, բայց ինչպես բոլոր ստարտափները, հիմա այլ ոլորտում ենք: Dowork-ը հիմնել եմ 2020 թվականին: Սկզբում օգնում էինք կազմակերպություններին պլանավորել նախագծերն ու սահմանել դրանց իրականացման համար պահանջվող ժամկետները, ռեսուրսներն ու գումարը։ 2022-ին մտանք գեներատիվ AI-ի ոլորտ. լեզվի մոդել էինք մշակել, որի միջոցով կարողանում էինք հասկանալ առաջադրանքների բովանդակությունը։ Հետո ChatGPT-ի ալիքը եղավ և փոխեց խաղի կանոնները: Հասկացանք, որ սեփական մոդելի մարզումն անիմաստ է, հանգիստ կարելի է վերցնել ավելի մեծ տվյալների ու աղբյուրների վրա վարժված ChatGPT-ն ու լուծել նույն խնդիրը՝ ստիպված հարմարվելով նոր իրականությանը»,- ասաց Գևորգյանը:

Ստարտափի կոնկրետ այս լուծման վրա սկսել են աշխատել 2023 թվականի փետրվարից ու հասցրել 300-ից ավելի հաճախորդի սպասարկել: 25 հաճախորդի հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն: Հիմնադիրը կարևորեց նաև, որ հարթակից օգտվելիս լեզվի խնդիր ևս չկա: Այն աշխատում է անգլերենով, ռուսերենով, իսպաներենով, գերմաներենով, հասցրել են նույիսկ Չինաստանից հաճախորդ ունենալ:

Հիմնադրի խոսքով՝ ընկերությունների տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված է: Ստարտափի առաջարկած լուծումը մի շարք առավելություններ ունի AI բոտերի համեմատ:

«Ենթադրենք ունեք որոշակի տվյալներ Google Drive-ում, մեկ հպումով կկարողանաք Ձեր ինֆորմացիան կցել մեր պլատֆորմին: Արդեն մեզ մոտ հնարավոր է հարցեր ուղղել, բոտը հարցերին կպատասխանի միայն Ձեր ինֆորմացիայի հիման վրա: Իսկ եթե Ձեր տված հարցի պատասխանը հնարավոր չէ գտնել կամ գեներացնել հիմք ընդունելով Ձեր տվյալները, ապա հարթակը չի պատասխանի հարցին, այնինչ ChatGPT-ն կամ այլ բոտերը պատասխան կհորինեին: Ի դեպ, ցանկացած հարցի պատասխանելիս՝ մեր բոտը հիմնավորում է իր պատասխանը»,- ներկայացրեց Գևորգյանը:

Ստարտափը կես միլիոն դոլարի ներդրումով փակել է նախասաղմնային փուլը: Ներդումներ է ներգրավել SmartGateVC-ից, հրեշտակ ներդրողրեից ու նաև՝ FAST հիմնադրամի STAN հրեշտակ ներդրողներից։ Ընդգրկվել են SkyDeck Europe-ի աքսելերացիոն ծրագրում, որի հիմնական նպատակը բիզնեսի զարգացումն է ու վաճառքների մեծացումն է։

Այս փուլում բիզնեսի ընդլայման վրա են աշխատում, կենտրոնացել են հաճախորդների ներգրավման վրա: Մինչև այս տարվա ավարտը սաղմնային ներդրում են պլանավորում:

Կարինա Տերտերյան

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում