Life

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Look at birds» երգը

1 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Look at birds» երգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա»-ն երաժշտասերներին է ներկայացրել «Look at birds» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը ստեղծվել է դիզայներ Ֆաինայի հետ համագործակցությամբ: Տեսահոլովակում մոդելները ներկայացնում են դիզայների հագուստների նոր հավաքածուն:

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Վան Եղիազարյանն է, ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը:

«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում: Խումբը հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խմբի անդամներն են վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյանը, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյանը, դաշնակահար Մարիաննա Կարակեյանը, հարվածային գործիքներ է նվագում Մարեկ Զաբորսկին: Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմեն`շրջված)։ Խումբը մասնակցել է մի շարք ռոք փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում