Դատախազության անկախությունը շատ կարևոր է. ԵՄ դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորում է դատախազության անկախությունը և պատասխանատվությունը դատական, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

ԵՄ դեսպանը նաև շնորհավորեց գլխավոր դատախազին, ներկաներին:

«Կարծում եմ՝ մենք հասկանում ենք, որ դատախազական անկախությունը և պատասխանատվությունը շատ կարևոր են դատական, դատաիրավական բարեփոխումների ձևավորման գործընթացում»,-ասաց Վիկտորինը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Դատախազության անկախությունը շատ կարևոր է, ինքնանպատակ չէ:

Այդ անկախության նպատակն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որ դատախազը կարողանա ճիշտ որոշում կայացնել՝ առանց վախի: Վիկտորինը շեշտեց՝ դատախազը վճռորոշ դեր է խաղում արդարադատության իրականացման գործում:

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Մենք էականորեն նպաստել ենք արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանը՝ հասանելի դարձնելով կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցություն՝ այդ թվում ընթացիկ երկկողմ ծրագրերը»,-ասաց Վիկտորինը:

Նա նշեց ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի մասին՝ որպես Հայաստանի արդարադատության ոլորտին կարևոր աջակցություն: ԵՄ դեսպանը շնորհակալություն հայտնեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին՝ հիանալի համագործակցության համար:

ԵՄ դեսպանը նշեց նաև Հայաստանում վերջին տարիներին գործադրվող ջանքերի մասին՝ ժողովրդավարական գործընթացների համար: «Գովելի է, որ քաղաքական ղեկավարությունը հավատարիմ է՝ շարունակելու բարեփոխումների հավակնոտ օրակարգը համապարփակ և ընդգրկուն ձևով»,-նշեց Վիկտորինը:

Հայերեն English Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ