Որքան ավելի ենք մոտենում համաձայնության հասնելուն, այնքան ավելի դժվար է դառնում․ Բլինքենը եզրափակել է եռակողմ հանդիպումը Միրզոյանի և Բայրամովի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել երկու երկրների պատվիրակություններին տևական խաղաղության հասնելուն ուղղված ծանր աշխատանքի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բլինքենը շեշտել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը գնահատում են այն ժամանակը, որ գործընկերները կարողացան անցկացնել Վաշինգտոնում։ Նա նշել է համաձայնություն ձեռք բերելու ընդհանուր նպատակին հասնելու հարցում առաջընթացը։

Բլինքենի խոսքով՝ կողմերը որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնության են հասել, խորացրել են այլ չլուծված հարցերի շուրջ դիրքորոշումների ըմբռնումը, ինչպես նաև ընդունել են, որ վերջնական համաձայնության հասնելու համար դեռ դժվար աշխատանք կա անելու:

«Կարծում եմ, որ բոլորի կողմից կա նաև հստակ ըմբռնում, որ որքան ավելի ես մոտենում համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում դա ավելի դժվար է դառնում, որովհետև, որպես կանոն, ամենադժվար հարցերը թողնում են վերջում։ Բայց ես մեծապես գնահատում եմ այն անկեղծությունը, բացությունն ու անմիջականությունը, որ բոլորը դրսևորեցին։ Դա է, ի վերջո, փոխըմբռնման և, վերջապես, համաձայնության հասնելու ճանապարհը։ Շնորհակալություն երկուսիդ էլ՝ այստեղ լինելու համար։ Շնորհակալություն այս 3 օրվա ընթացքում կատարած քրտնաջան աշխատանքի համար։ Շնորհակալություն արձանագրված առաջընթացի համար և շնորհակալություն այս ջանքերն առաջիկա շաբաթներին և ամիսներին շարունակելու վճռականության համար», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Էնթոնի Բլինքենն իր խոսքում նաև հիշեցրել է Եվրոպական միության գործընկերների հետ կայացած հանդիպումների մասին, այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մակարդակով։ Նա նշել է, որ մի քանի շաբաթից նոր հանդիպում է սպասվում ԵՄ միջնորդությամբ։

Բլինքենի խոսքով` պետք է օգտվել այն առաջընթացից, որին հնարավոր է եղել հասնել այդ հանդիպումների ընթացքում։

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը