Հասարակական

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը քննարկել է շենքերի մատչելիության ապահովման հարցը

2 րոպեի ընթերցում

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը քննարկել է շենքերի մատչելիության ապահովման հարցը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների մատչելիության ապահովմանն ուղղված հարցեր։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և իրականացվող բարեփոխումներին՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարիտեղակալը կարևորել է անձի առողջական խնդիրների ամբողջական գնահատման անհրաժեշտությունը՝ շեշտելով բոլոր կենսափուլերի ընթացքում համալիր ծառայությունների տրամադրման դերը։

Նշվում է, որ նիստի ընթացքում ներկայացվել է անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթուղթը, որը թույլ կտա հաշվառել առկա խնդիրներն ու գործնական քայլեր իրականացնել դրանց լուծման ուղղությամբ։ Քննարկվել են Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում