Ինովացիա

Մեծահասակների համար կանցկացվի բազային համակարգչային գիտելիքներ թեմայով անվճար դասընթաց

1 րոպեի ընթերցում

Մեծահասակների համար կանցկացվի բազային համակարգչային գիտելիքներ թեմայով անվճար դասընթաց

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AITC/EIF կենտրոնը 50 տարեկանից բարձր անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրի շրջանակներում այս անգամ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կանցկացնի «Բազային համակարգչային գիտելիքներ» անվճար դասընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 19-ը գրանցվել:

Ծրագիրը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։

Դասընթացում ներառված են բազային համակարգչային հմտություններ, բազային Word/Excel-ի գիտելիքներ, բազային ինտերնետի հմտություններ, բազային Էլ-փոստի հմտություններ, մեդիագրագիտություն թեմաները:

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում