Մշակույթ

Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ

2 րոպեի ընթերցում

Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ էթնոպարագիտության հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակի կապակցությամբ հայտարարվել է Լիսիցյանական շաբաթ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շաբաթը մեկնարկել է Լիսիցյանի ծննդյան օրը՝ հունիսի 27-ին, Ազատության հրապարակում։Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի Bon quart խորագրով մենահամերգը։

1-1.jpg (674 KB)

Հունիսի 29-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) հատուկ միջոցառումների սրահում կկայանա«Հայոց պարի խազագիրը»բանախոսությունը, իսկ հունիսի 30-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում կկայանա«Մեր պարերը և մենք»խորագրով հայկական պարի բաց դաս։ Հուլիսի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի«Պարահեն ինքնություն»բաց դաս-դասախոսությունը։

Հայտնի ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ Ստեփան Լիսիցյանի դուստրը հիմք դրեց ողջ հայկական պարարվեստի գիտականությանը՝ ուսումնասիրելով պարերը, ապա բացելով պարային ստուդիաներ Թիֆլիսում, Մոսկվայում և Հայաստանում։

Հայաստանում պարի առաջին ստուդիայի, որը հետագայում վերածվեց Պարարվեստի ուսումնարանի, հիմնադիրը 1930-ականներից սկսեց գրառել հայկական ավանդական պարերն ու ստեղծեց պարերի գրառման այնպիսի (Запись телодвижения – Кинетография, Москва, 1940 г.) մի համակարգ, որպիսին մինչ օրս չի ստեղծվել հետխորհրդային տարածաշրջանում, և թերևս անգերազանցելի է աշխարհում թե՛ իր կիրառման պարզությամբ, մատչելիությամբ, թե՛ գրառման ընդգրկունությամբ։ Գրառել է երկու հազարին մոտ հայ ավանդական պարանմուշներ և սկիզբ դրել հայ էթնոպարագիտական դպրոցի և հայոց պարահավաքչությանը։

Լիսիցյանական շաբաթվա նախաձեռնողներն ենԿարին կրթամշակութային ՀԿ-ն և Ազգային երգ ու պարի ակադեմիան(ԱԵՊԱ)՝Հայաստանի պետական ֆիլհարմոնիայիհետհամագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում