Տնտեսություն

Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն 2023-ի հունվար-ապրիլին աճել է 36,0%-ով. աճն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն 2023-ի հունվար-ապրիլին աճել է 36,0%-ով. աճն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում 2023 թվականի հունվար-ապրիլին գրանցել է շինարարական աշխատանքների ամենաբարձր աճի տեմպերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 36,0%-ով, Ղազախստանում՝ 15,4%-ով, Ղրղըզստանում՝ 8,7%-ով, Ռուսաստանում՝ 7,4%-ով, Բելառուսում՝ 3,3%-ով։

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում շինարարության ոլորտը 4 ամսում աճել է 16%-ով՝ մինչև 94,9 մլրդ դրամ։ Շինարարական աշխատանքների մեծ մասն իրականացվել է անշարժ գույքի ոլորտում (մասնաբաժինը ընդհանուր կառուցվածքում` 53,7%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ապահովման մասով (մասնաբաժինը` 10,6%), տրանսպորտի ոլորտում (մասնաբաժինը` 5,5%)»,- հավելել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում