Մշակույթ

Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի մոտ գտնվող 13-րդ դարի եռահարկ աշտարակը

1 րոպեի ընթերցում

Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի մոտ գտնվող 13-րդ դարի եռահարկ աշտարակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կիլոմետր հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը (13-րդ դ.)։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի էջից։

Ըստ աղբյուրի՝ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։

Սեդվու Սբ Նշան վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղից 3 կմ հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում