Մշակույթ

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկել է Վանաձորում

2 րոպեի ընթերցում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը մեկնարկել է Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 23-ից հուլիսի 9-ն անցկացնում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնից, միջոցառման հանդիսավոր մեկնարկը տրվել է հունիսի 24-ին Վանաձորում՝ «Բարեկամություն» անսամբլի համերգային ծրագրով։

355476897_724287176365915_1161631534446394732_n.jpg (227 KB)

«Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով կարևորեց նման փառատոնի անցկացման դերը և ասելիքը․ «Ես հաճախ եմ հարց տալիս, թե ինչի մասին է այս փառատոնը․ այս փառատոնը այն մասին է, որ որքան էլ կյանքը դժվար լինի, որքան էլ ժամանակները լինեն բարդ և երերուն, միևնույն է՝ արժե ապրել, միևնույն է, չի կարելի կորցնել լավատեսությունը, չի կարելի կորցնել հավատը, և ահա «Ֆրեսկո» միջազգային փառատոնն ապացուցեց, որ բարձրագույն մի ոլորտում աշխարհիկ և հոգևոր արժեքները համընկնում են»։

356161024_724287199699246_900678544168352124_n.jpg (269 KB)

Միջոցառմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսանը, ով իր խոսքում ընդգծեց, որ Վանաձորում նմանօրինակ միջոցառումների անցկացումը անչափ կարևոր է՝ հատկապես, որ փառատոնը իր տեսակով բազմաժանր և բազմաբովանդակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

355704009_724287189699247_863980658806073207_n.jpg (211 KB)

Ըստ աղբյուրի՝ արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակում ցուցադրվելու են անցած տասը տարիներիմրցանակային ֆիլմերը։

Հունիսի 25-ին Դմիտրի Բրիկմանի հետ տեղի կունենա հանդիպում-վարպետության դաս՝ «Լուսանկար. տեսնել անտեսանելին» խորագրով

Հունիսի 27-ին կկայանա ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Քշիշտոֆ Զանուսիի հետ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (հասցե՝ Շինարարների փ. 12):

Վանաձորում տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա արվեստագետների հետ, ինչպես նաև մշակութային ներառական ճամբար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում