Հասարակական

Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ընդունվեց Կառավարության հերթական նիստում։

«Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում