Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում աշխատավարձի ֆոնդի շոշափելի աճ է արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հունիսի 22-ի նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով վիճակագրական վերջին տվյալները։

«2018 թվականի մայիսի համեմատ 2023 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային ֆոնդը կրկնապատկվել է՝ ավելանալով 106,6 տոկոս կամ 103 միլիարդ 40 միլիոն դրամով։ Այսինքն՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդիկ 103 միլիարդ 40 միլիոն դրամով ավել աշխատավարձ են ստանում, քան 2018 թվականի մայիսին։

Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը։ Հայաստանի Հանրապետությունում մեկ մարդու միջին աշխատավարձը 2018 թվականի մայիսի համեմատ ավելացել է 101 հազար 629 դրամով կամ 57,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ 40 հազար 323 դրամ կամ 17 տոկոսով։ Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձը շարունակական բարձրանում է։

2022 տվյալներով գնաճի էֆեկտը հանած՝ 6.3 տոկոսով Հայաստանում աշխատավարձը բարձրացել է»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետն աշխատավարձի ֆոնդի բարձրացումը համարում է Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքը։

Հայերեն العربية English

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին