Քաղաքականություն

Ադրբեջանը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին Հայաստանի առաջարկին․ ՀՀ փոխվարչապետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը դրական է պատասխանել սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին Հայաստանի առաջարկին․ ՀՀ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական կողմը դրական է արձագանքել սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպման մասին Հայաստանի առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն արձագանքե՞լ է իր՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպում անցկացնելու առաջարկին։

«Այո, դրական պատասխան է տվել։ Հանդիպման վայրի ու ժամանակահատվածի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, բայց ենթադրում ենք, որ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- ասաց Գրիգորյանը։

Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին առաջարկ է ուղարկել՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում:

Առաջարկի նպատակն է՝ քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում