Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վրա

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վրա

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳՆ-ն իր Twitter-ի էջում փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իրականցվող էթնիկ զտումների քաղաքականության վրա։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներից։

«Այսօր մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և ապահովելու ուժեղ միջազգային ներգրավվածություն՝ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության առջև ծառացած գոյութենական, իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի էջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում