ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին:

Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար: Այս կապակցությամբ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում Հայաստանում արված ուղիղ ներդրումների զգալի աճին, ինչպես նաև գործարարների ներհոսքին՝ մի շարք երկրներից:

Հանրապետության նախագահը շեշտել է, որ արտասահմանյան ձեռներեցների և կազմակերպությունների հետաքրքրվածությունը Հայաստանում բիզնես գործունեությամբ զբաղվելու հարցում արդյունք է նաև երկրում գործարարության համար անհրաժեշտ գրավիչ միջավայրով և բյուրոկրատական հեշտացված մեխանիզմների ներդրման:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակին և վերջինիս ազդեցությանը տարածաշրջանի երկրների տնտեսական կյանքի վրա:

Անմիջական մթնոլորտում պատասխանելով ներկաների հարցերին, նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան էներգետիկ անվտանգության առանձնահատկությունների, ատոմակայանի շահագործման և էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրների հետ Հայաստանի հարաբերություններում առկա խոչընդոտների և հնարավորությունների, ինչպես նաև մակրոտնտեսական նշանակության հաղորդակցության ուղիներում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել առաջիկայում կրկին հանդիպել գործարարներին՝ արդեն Հայաստանում, և քննարկել առարկայական ծրագրեր՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ներդրումային նախաձեռնություններին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան