Քաղաքականություն

Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Էդմոն Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր սադրանքներ է նախապատրաստում և դրա համար տեղեկատվական հիմք է նախապատրաստում՝ Հայաստանի զինված ուժերի կողմից իբր կրակոցների մասին կեղծ տեղեկություններ տարածելով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 9 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Հունիսի 10-ից հետո այս պահվածքն ու հայտարարությունները սրվեցին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում։ Բնականաբար, Ադրբեջանի այս պահվածքը չի նպաստում ընթացող խաղաղ բանակցություններին և պետք է վերահսկվի միջազգային հանրության կողմից՝ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները զսպելու համար»,- գրել է Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում