Գերմանիայում հայտնաբերվել է ավելի քան 3000 տարի առաջ պատրաստված փայլուն թուր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի հնագետները հայտնաբերել են աներևակայելի լավ պահպանված հնագույն թուր, որն, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է բրոնզե դարում՝ ավելի քան 3000 տարի առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին։

Ութանկյուն բռնակով բրոնզե թուրը, որը գտնվել է Նորդլինգեն քաղաքի հնագիտական պեղումների վայրում, պատրաստվել է մ.թ.ա. 14-րդ դարի վերջին: Գտածոն այնքան լավ է պահպանվել, որ, ըստ Բավարիայի հուշարձանների պահպանության պետական ​​գրասենյակի, տակավին չի կորցրել իր փայլը: Թուրը, ինչպես նաև նույն դարաշրջանի բազմաթիվ այլ բրոնզե առարկաներ, թաղվել են երեք անձանց՝ տղամարդու, կնոջ և մանկահասակ տղայի աճյունների հետ:

Նման գտածոյի բացառիկությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում նրա ծագման վերաբերյալ: Բավարիայի իշխանությունները պնդում են, որ նման թուր ստեղծելը շատ դժվար գործ է եղել և պահանջել է հատուկ հմտություն, քանի որ ութանկյուն բռնակը ձուլվել է առանձին, այնուհետև միացվել պատրաստի սայրին:

Ըստ հնագետների՝ Նորդլինգենյան թուրը դժվար թե օգտագործվեր մարտերի ժամանակ, սակայն դրա տերը ակնհայտորեն կրում էր այն որպես մարտական ​​զենք, և ոչ որպես զարդարանք:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին