Արցախում օրեցօր կրճատվում են առանց այն էլ սուղ դեղորայքի և բժշկական պարագաների պաշարները․ Արցախի ԱՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ամբողջությամբ արգելափակելու պատճառով երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը։

«Հունիսի 15-ին Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի պատճառով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ապօրինի գործող ադրբեջանական անցակետում երեկվանից արգելվել է, ի թիվս բոլոր հումանիտար փոխադրումների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչի հետևանքով այս երկու օրվա ընթացքում հնարավոր չէ եղել կազմակերպել նախատեսված 102 անձի տեղափոխություն (52-ը՝ Արցախից Հայաստան, 50-ը՝ Հայաստանից Արցախ)»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ հունիսի 15-ին ԿԽՄԿ մեքենաները 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխում էին Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն արգելել է նրանց հետագա տեղաշարժը, ինչի հետևանքով մեքենաները վերադարձել են Ստեփանակերտ՝ միևնույն ժամանակ չկարողանալով կազմակերպել Գորիսից Ստեփանակերտ ևս 25 բուժառուների ու հարազատների վերադարձն Արցախ: Իսկ հունիսի 16-ին նախատեսված էր նաև 27 բուժառուների և նրանց հարազատների տեղափոխումը ՀՀ մասնագիտական բժշկական կենտրոններ՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար, ինչպես նաև 25 բուժառուների և նրանց հարազատների հետվերադարձը դեպի Արցախ:

Արցախի առողջապահության նախարարությունը նշում է նաև, որ բոլոր հումանիտար բեռնափոխադրումների խափանման պայմաններում, բնականաբար, լրիվությամբ դադարել են նաև դեղորայքի ու բժշկական այլ պարագաների սահմանափակ մատակարարումները դեպի Արցախ, որոնք իրականացվում էին բացառապես Կարմիր խաչի կողմից:

«Արդյունքում, օրեցօր կրճատվում են բուժհաստատություններում առկա առանց այն էլ սուղ պաշարները՝ լրացուցիչ ռիսկի տակ դնելով քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Français Русский

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի կառավարման ընկերությունների նախնական ցանկն արդեն կա. Ավինյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է հանրային ծառայողների համար իրականացվող բնակարանաշինական ծրագրի ընթացքը

Ռուբինյանն ու Ֆերրանտին ընդգծել են, որ Հայաստան-Իտալիա հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Հայաստանում ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով