ՀՀ-ն պատրաստ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ տարածաշրջանային ապաշրջափակմանը․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։

Հիմա անհրաժեշտ է անել հաջորդ քայլը՝ ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Ինչ վերաբերվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է սրան՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կրկին ընդգծեց, որ Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։

«Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործով սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Français Русский

Կատարի վարչապետը Մակրոնի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները

Նոյեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը

Գիտության համաշխարհային օրը նշանավորվեց «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստով

Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը

Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

ԱՄՆ-ն 166 հազար դոլար կհատկացնի Խորեն Տեր-Հարությանի թանգարանի վերանորոգմանն ու ժառանգության պահպանմանը

Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում անհապաղ հրադադարի, մինչև չիմանա՝ ինչ է լինելու հետո. Լավրով

Դանիան 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Ուկրաինային