Ինովացիա

Հայկական Docus-ը՝ AI-ով բժշկական խորհրդատվության տրամադրող ստարտափ. ինչ փոփոխություններ են կատարվել հարթակում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ առողջության վերաբերյալ խորհրդատվության ստանալն ավելի հեշտ է, հայկական Docus ստարտափը 24/7 ռեժիմով աշխատող արհեստական բանականության առողջապահական օգնական (AI Health Assistant) է գործարկել, որը հնարավորություն է տալիս ստանալ առողջության վերաբերյալ բուժառուին հուզող հարցերի պատասխանները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր , տեխնոլոգիական տնօրեն Գևորգ Նազարյանը նշեց՝ Docus-ի նոր հարթակում աշխարհի լավագույն բժիշկների գիտելիքն ու փորձը միավորվել է նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության հետ։

«Յուրաքանչյուրը կարող է զրուցել Docus AI Health Assistant-ի հետ, ստեղծել իր առողջական հաշվետվությունները և ստուգել դրանք ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկների հետ: Սա իր տեսակի մեջ առաջին պրոդուկտն է, որը համատեղում է արհեստական բանականության կողմից ստեղծված ախտորոշումը մարդու հսկողության ներքո ապացուցված եզրակացությունների հետ»,- ասաց համահիմնադիրը:

Docus-ն առանձնանում է նրանով, որ համատեղում է արհեստական բանականությունը ԱՄՆ-ի և ավելի քան 15 եվրոպական երկրների ավելի քան 300 առաջատար բժիշկների գիտելիքների հետ:

«Docus AI Health Assistant-ը տրամադրում է արագ և ճշգրիտ պատասխաններ բուժառուների առողջության հետ կապված հարցումներին և գեներացնում է անհատականացված առողջության զեկույցներ ախտանիշների, հիվանդության հավանականության և բուժման տարբերակների վերաբերյալ: Հարթակը նաև հիվանդներին կապում է առաջատար մասնագետների հետ՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված ախտորոշումներն ու բուժման պլանները հաստատելու համար»,- ասաց Նազարյանը:

Հարթակն օգտագործում է արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են GPT-4, OpenAI տեքստային հավելվածները և վեկտորային տվյալների բազաները: Օգտագործելով բնական լեզվի մշակման և մեքենայական ուսուցման ալգորիթմներ՝ այն կարող է անանունացնել առողջական տվյալները, վերլուծել դրանք, բացահայտել օրինաչափությունները և ներկայացնել հնարավոր հիվանդությունների ցուցակ՝ նշելով դրանց հավանականությունը և բուժման առաջարկները: Բացի այդ, պլատֆորմը համապատասխանում է HIPAA-ի և GDPR-ի տվյալների պաշտպանության պահանջներին. ամբողջ գործընթացում բուժառուների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահոված է:

«Կարևոր է նշել, որ արհեստական բանականության կողմից գեներացրած տեղեկատվությունը ծառայում է միայն որպես ընդհանուր կրթական գիտելիք:

Թեև AI-ը մոտ ապագայում չի կարող փոխարինել բժիշկներին, այն ունի առողջապահության ոլորտի վրա էական ազդեցություն ունենալու ներուժ: Մի կողմից արհեստական ինտելեկտը հիվանդներին տրամադրում է արձանագրության հետ համաձայնեցված ամենաթարմ տեղեկատվությունը, մյուս կողմից՝ այն կարող է օգնել բժիշկներին կատարել սովորական առաջադրանքներ, վերլուծել հիվանդների տվյալները և առանձնացնել կարևոր արդյունքները»,- ասաց Նազարյանը:

Օգտագործելով արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջարկելով հասանելիություն առաջատար բժշկական փորձագետներին՝ Docus-ը ներուժ ունի վերափոխելու առողջապահական ոլորտը: Լուծելով սխալ ախտորոշման հրատապ խնդիրը, բարելավելով բուժման գործընթացը և առաջնահերթություն տալով բուժառուների գաղտնիությանը՝ Docus-ը պատրաստ է դառնալ անփոխարինելի գործիք համաշխարհային առողջապահական համակարգում: Նազարյանը ընդգծեց՝ քանի որ հարթակը շարունակում է զարգանալ և կատարելագործել իր առաջարկները, այն կարող է փրկել կյանքեր ամբողջ աշխարհում:

Docus-ը նախասաղմնային փուլի ներդրումները հաջողությամբ փակել է 800 հազար դոլարով: Այս պահին չեն շտապում նոր ներդրումներ ներգրավել: Մտածում են՝ օգտատերեր ձեռք բերելու մասին, որպեսզի աշնանն ավելի լավ պայմաններով նոր ներդրումներ ներգրավեն:

Ամփոփելով խոսքը՝ Նազարյանը նշեց, որ Docus-ի առաքելությունը նորագույն տեխնոլոգիաների և առաջատար փորձի համադրությամբ մարդկանց առողջական կյանքը բարելավելն է: Այն հասանելի է ամենուր․ փորձելու համար անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել կայք:

Ստարտափի մասին նախորդ նյութն՝ այստեղ:

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն