Ադրբեջանը փորձում է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ նպատակ ունենալով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ․ Խանդանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը չի փոխում իր վարքագիծը և հայ-ադրբեջանական բանակցություններից առաջ և հետո կրկին փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ նպատակ ունենալով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության հրահրմանը։

«Ինչ վերաբերվում է Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպին և ընդհանրապես վերջին շրջանի փոխհրաձգության ակտիվացմանը, մտահոգիչ է, հատկապես, որ դրանք ընթանում են ակտիվացած բանակցային գործընթացին զուգահեռ։ Կրկին տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է գետնի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հատկանշական է համարում այն, որ Ադրբեջանի զինված ուժերը Երասխում քաղաքացիական ենթակառուցվածքներ են թիրախավորել։

«Այն գործարանի շինարարության ուղղությամբ էր հրաձգություն եղել, որտեղ ամերիկյան ներդրումներ կան և որը չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի Հանրապետության համար։ Կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը արտահայտում էր այս մտահոգությունները։ Սա չի փոխում մեր դիրքորոշումները, բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին և գիտեմ, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ևս արձանագրում է սրանք և անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է դիտարկումների մասին։ Ենթադրում եմ, որ երեկվա միջադեպի վերաբերյալ ևս եղել է նրանց կողմից դիտարկում»,- եզրափակեց Խանդանյանը։

Հայերեն English

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է