Բորելը հույս է հայտնել, որ դիվանագիտական ջանքերը թույլ կտան տարածաշրջանում պահպանել հարաբերական անդորրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի միջոցով տարբեր տեսակի ջանքեր են գործադրվել, որպեսզի հնարավոր լինի ապահովել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն ոչ բոլոր համաձայնագրերն են պահպանվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Հարցուպատասխանի ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության մաս է կազմում Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղ մարդկանց և ապրանքների անարգել ելումուտը, սակայն գործնականում այդ համաձայնագիրը չի հարգվում:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ապահովվել Հայաստանի և Ադբերջանի միջև ձեռք բերված համաձայնությունների պահպանումը, Բորելն ասել է, որ, ցավոք, երբեմն համաձայնագրերը հայտնվում են փակուղու առաջ և չեն իրագործվում, ինչի «հրաշալի օրինակ է այն, ինչ տեղի է ունենում անցակետում»:

Բորելը շեշտել է, որ ՄԱԿ-ի միջոցով փորձ է արվել ճնշում գործադրել, որպեսզի շրջափակմանը վերջ դրվի և ապահովվի մարդկանց և ապրանքների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով:

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ, այդուհանդերձ, հարկավոր է լավատես լինել, որովհետև քայլ առ քայլ, համաձայնագրերի մասնակի իրագործման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել այն բանից, որ տարածաշրջանում նորից բռնկվի պատերազմ, զինված հակամարտություն:

Նա հույս է հայտնել, որ ներկայում գործադրվող դիվանագիտական ջանքերը թույլ կտան պահպանել տարածաշրջանում հարաբերական անդորրը, մինչ բանակցությունները շարունակվում են:

Հայերեն Русский

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Սպիտակ տունը Թրամփի հանդիպումները Նեթանյահուի և Զելենսկու հետ անվանել է արդյունավետ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի

Գանսու. չինական նահանգի հնագույն ժառանգությունն ու նոր հավակնությունները

Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան