Հասարակական

Երևանում մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական համաժողովը

5 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա համաժողովը անցկացվում է Երևանի պետական համալսարանում` շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ բուհերի գիտական և կազմակերպությունների, կառավարման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորելով նման համաժողովների իրականացումը, նշեց, որ սա առաջին երկկողմ միջոցառումն է՝ երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցության ձևաչափով: Համաժողովը միտված է նպաստելու երկու երկրների բուհերի միջև գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։

«Համաժողովի երկու օրերին շատ տարբեր թեմաներ են քննարկվելու կրթության, գիտության ամենատարբեր խնդիրների շուրջ: Շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ևս մեկ անգամ միասին քննարկելու այն համագործակցության հեռանկարները, ծրագրերը ինչպես նաև այն խնդիրները, որոնք կան: Հուսով եմ, որ այս երկու օրերի ընթացքում կկարողանանք նաև նախանշել նոր համագործակցության ծրագրեր: Այսօր նախատեսված է նաև մի շարք երկկողմ հուշագրերի ստորագրում մեր բուհերի միջև: Կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է հետագա զարգացման համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին` նախարարը շեշտեց, որ հեռավար ձևաչափով արդեն մի քանի հանդիպում եղել է։

«Մենք հիմնականում 2 ուղղությամբ ենք հարցեր քննարկում։ Մեկն այն համագործակցությունն է, որը կարող ենք ունենալ մեր օրենսդրության շրջանակներում։ Արդեն խոսել եմ հայ–չինական դպրոցի մասին, որը մեր երկրում գործում է և նման համագործակցության շատ լավ օրինակ է։ Մենք հնարավոր ենք համարում նաև նմանատիպ համագործակցություն ՌԴ–ի հետ՝ կրկին մեր օրենսդրության շրջանակում»,– նշեց Անդրեասյանը։

ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովն ընդգծեց, որ Հայաստանի հետ համագործակցության և ընդհանուր հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է՝ հատկապես կրթության, գիտության և ռուսաց լեզվի դասավանդման տեսակետից:

«Մեկ այլ տեսակետից էլ Հայաստանի փորձը մեզ համար շատ հետաքրքիր է և մենք անպայման այն կօգտագործենք մեր դպրոցական ծրագրերում: Ինչպես նաև պատրաստվում ենք տրամադրել ցանկացած օգնություն Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդումը ավելի արդյունավետ դարձնելու համար: Մոտ ապագայում Ռուսաստանում կբացենք նաև Հայաստանի մշակույթի կենտրոն: Մեզ մոտ երեք մարզերում կան դպրոցներ որոնցում դասավանդվում է հայոց լեզու, և մենք պատրաստ ենք աջակցել և զարգացնել հնարավորությունները: Այդ իսկ պատճառով նման հանդիպումները մեզ համար շատ կարևոր են: Մեր երկու պետությունները կրթության ոլորտում ունեն նույն հետաքրքրությունները: Մենք փորձում ենք անել ամեն բան, որպեսզի երեխաները ստանան բազմակողմանի գիտելիքներ»,- նշեց ՌԴ լուսավորության նախարարը:

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին էլ ընդգծեց, որ համաժողովը մեկ տեղում հավաքել է երկու երկրների կրթության ոլորտի կարևոր ներկայացուցիչներին՝ խոսելու, քննարկելու համատեղ նախագծերը:

«Այս պահին մեր երկու երկրներն արդեն իսկ ունեն մի շարք կրթական համատեղ նախագծեր, և հույս ունեմ, որ այս համաժողովը նոր շունչ կտա մեր համագործակցությանը»,- ասաց Կոնստանտին Մոգիլյևսկին:

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Երևան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

Երևան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Պատահար

Փրկարարներն ամրացրել են քոլեջի տանիքի մոտ 40 քմ պոկված թիթեղը

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Մշակույթ

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

Մշակույթ

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. հայտնի են մրցանակակիրները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում