Հասարակական

ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկն «AMX AWARD 2023»-ում արժանացել է 2 մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամփոփել են մրցանակաբաշխության արդյունքները և պարգևատրել արժեթղթերի շուկայի առավել ակտիվ և նշանակալի մասնակիցներին։

Հունիսի 9-ին մայրաքաղաքի սրտում՝ «Holiday Inn» հյուրանոցում կայացած AMX ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է միաժամանակ 2 մրցանակի՝ լավագույնը ճանաչվելով «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում» անվանակարգում, իսկ ԱրարատԲանկի Ավագ դիլեր Արման Մլայանին շնորհվել է «AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկերներ» մրցանակը։

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բորսայական շուկաներում, դեպոզիտար ծառայություններում ակտիվորեն ներգրավված և մասնագիտական էթիկայի կանոններով գործող ընկերություններին։

Մրցանակները ամենամյա են և շնորհվում են AMX անդամներին՝ հիմնվելով տարեկան արդյունքների վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում