«Նոր գիրք»-22/23. Արշակյան, Քրիստի, Կալի, Սոմա, Սեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Մհեր Արշակյան, «Փսևդոստիխներ»

Այս գրքի բանաստեղծությունների մի մասը կարելի է դիտարկել իբրև ոճի «պարոդիա», մյուս մասը՝ որպես բովանդակության «պարոդիա»: Որոշ գործեր կարող են «հավակնել» նախկին բանաստեղծության կարգավիճակին: Բայց դրանք բոլորը վերջին անգամ են բանաստեղծություն: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Թարգմանական գրականություն. Ագաթա Քրիստի, «Լորդ Էջուերը մահանում է»

Արտասովոր ու հակասական խառնվածքի տեր մեծահարուստ լորդ Էջուերի անշնչացած մարմինը գտնում են գրադարանում: Ո՞վ կարող էր ցանկանալ մեծահարուստի վաղաժամ մահը: Ո՞ւմ է ամենից շատ ձեռնտու նրա հանկարծակի վախճանը: Աշխարհահռչակ բելգիացի հետախույզ Էրքյուլ Պուարոյին նոր մարտահրավեր է նետված: Արդյոք բոլոր կասկածյալները ճշմարտությունն են ասում: Իսկ գուցե ոմանք ինչ-որ դե՞ր են խաղում: Ինչպե՞ս տարբերել իրական դերասանին կեղծից: Վիճակը գցված է: Բոլոր դերասանները բեմում են: Վարագույրը բարձրանում է: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. Դավիդե Կալի, Մարկո Սոմա, «Երջանկություն վաճառողը»

Պարոն Աղավնին իր ճռճռան բեռնասայլով երջանկություն է վաճառում։ Ամեն մեկը գնում է այնքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Իսկ թե քեզ որքան է անհրաժեշտ, կիմանաս հեքիաթն ընթերցելիս։ Թարգմանությունն իտալերենից` Հասմիկ Եղիազարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Լարի Սեն, «Տրամադրության վերելակը»

Անկանխատեսելի ու անվերահսկելի փոփոխություններով լի այս աշխարհում տրամադրության փոփոխությունները սովորական երեւույթ են: Մարդիկ գիտեն, որ տրամադրությունը լինում է լավ կամ վատ, բայց մեծ մասը երբեք չի մտածել էմոցիոնալ վերելակի մասին, որով նրանք վերուվար են անում: Մարդիկ հաճախ փորձում են ճնշել իրենց ապրումներն ու խուսափում են տրամադրության վերելակից: Լարի Սենը հորդորում է լրջորեն վերաբերվել փոփոխվող տրամադրությանը եւ նստել տրամադրության վերելակ: Բարձր հարկերում մենք հասկանում ենք, որ երախտապարտ ենք, իմաստուն, ստեղծագործ, հնարամիտ եւ հուսառատ: Ստորին հարկերում մենք ճնշված ենք, զայրացած, նյարդային, դատապարտող եւ պաշտպանվող: Այս գիրքն առաջարկում է պարզ ցուցիչներ եւ պատկերազարդ պատմություններ, որոնք կօգնեն հասկանալ հետեւյալը. առանց տրամադրության վերելակի չենք կարող միանգամից բարձրանալ բարձր հարկեր, եթե չենք սկսում ներքեւից: Պետք է գիտակցենք, որ մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը եւ մենք ենք որոշում՝ վերելակով բարձրանա՞լ, թե՞ իջնել: Թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում