Ադրբեջանի ԶՈւ-ն 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել Արցախում դիրքերից մեկի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ հունիսի 10-ին խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հայերեն English Français Русский