Քաղաքականություն

Սոչիում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

1 րոպեի ընթերցում

Սոչիում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում հունիսի 9-ին կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ:

Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Նա հայտնել է, որ ելույթներ կունենան և Վլադիմիր Պուտինը, և Միխայիլ Միշուստինը, և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները: «Այնուհետ Պուտինը առանձին աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:

Նշվում է, որ Պուտինը պլանավորում է առանձին հանդիպում ունենալ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում