Սպորտ

«Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ին

1 րոպեի ընթերցում

«Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամի «Այաքս»-ը պաշտոնապես դիմել է «Կրասնոդար»-ին թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հարցով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է De Telegraaf-ը։

Նշվում է, որ «Այաքս»-ի ֆուտբոլային հարցերով տնօրեն Սվեն Միսլինտատը կապ է հաստատել հայ կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։

Սպերցյանի նկատմամբ «Այաքս»-ի հետաքրքրության մասին գրել էր նաև Ռուսական Championat-ը։ Ռուսական կայքի տեղեկությունների համաձայն՝ «Այաքս»-ը Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները։ Նշվում էր, որ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն «Այաքս»-ի առաջնահերթությունների թվում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում