Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Այն անցկացվել է ՀՀ առաջին նախագահի առանձնատանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում