Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպել է տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ: Վերջիններս ԱՄՆ դեսպանին են ներկայացրել անվտանգության միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

352202728_251924280818943_6062510025296976556_n.jpg (142 KB)

Դեսպանն այցելել է նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։

«Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը,- նշել է

Քրիստինա Քվինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում