Հասարակական

ՀՀ ԱՍՀ նախարարն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, ինչպես նաև նախատեսվող հուշագրերի կնքման ժամկետներին, գործողությունների պլանին առնչվող հարցեր։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի՝ փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում ոլորտային մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ քննարկված հարցերի ուղղությամբ շարունակել իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։

Նշվում է, որ դիտարկվել է նաև հայկական կողմի՝ Թեհրան այցելության կազմակերպման հնարավորությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական բարեկեցության կազմակերպության կենտրոնների աշխատանքին ծանոթանալու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում