Քաղաքականություն

Հորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ

1 րոպեի ընթերցում

Հորդորում եմ Ադրբեջանին հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը. Միխայել Ռոթ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորում է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոթն այս մասին ասաց Երևանում լրագրողների հետ զրույցում:

«Ես հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց՝ հարգել միջազգային դատարանի որոշումն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,-ասաց Ռոթը:

Նա հայտնեց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Ղարաբաղից տեղահանված կանանց՝ ընդգծելով, որ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել:

«Չպետք է երբեք թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,-շեշտեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում