AI Conf Armenia 2023-ի գրանցումը բաց է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն ամենամյա դարձած AI Conf Armenia-ն, որը կանցկացվի հունիսի 23-ին ԵՊՀ մեծ դահլիճում, այս տարի կրում է «AI հեղափոխությունը և կարիերան» խորագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնֆերանսի մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով:
Այս անգամ կոնֆերանսի ուշադրության կենտրոնում Արհեստական բանականության հեղափոխությունն է և նոր հնարավորությունների ալիքը, որն այն բերում է իր հետ:
Միջոցառման ընթացքում սպասվում են բացահայտումներով լի ելույթներ արհեստական բանականության հեղափոխության և առաջիկա զարգացումների վերաբերյալ, բացառիկ ակնարկներ YSU-Krisp AI լաբորատորիայի հետազոտական նախագծերից, տեղական ընկերությունների AI նախագծերի և հաջողության պատմությունների ներկայացումներ, պանելային քննարկումներ աշխատաշուկայում AI-ի դերի աճի և աշխատանքում AI գործիքների (օր․՝ ChatGPT, LangChain) արդյունավետ կիրառությունների մասին:
Միջոցառումն ամենամյա է և նպատակ ունի քննարկել AI-ի միջազգային միտումներն ու հեռանկարները և նպաստել Հայատանում ոլորտի զարգացմանը։