Ինովացիա

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրն ընդունում է հայտեր

1 րոպեի ընթերցում

Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագիրն ընդունում է հայտեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակային ծրագրի նոր փուլը՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրամահավաքն իրականացվում է reArmenia հարթակում։ Կարելի է դիմել այստեղ մինչև հուլիսի 10-ը։

project_1683386608601 (52 KB)

Հավաքագրված միջոցները միանվագ կրթաթոշակների տեսքով կհատկացվեն տաղանդավոր հայ կանանց վերականգնվող էներգիա, տեխնոլոգիա, գիտություն անվանակարգերում:

Հայաստանից և Արցախից 18 տարին լրացած տասը իգական սեռի ներկայացուցիչ, որ գործունեություն է ծավալում այս ոլորտներից որևէ մեկում, կստանա աջակցություն:

Հաղթողները կընտրվեն բաց մրցույթի միջոցով։ Կրթաթոշակները կշնորհվեն FemInno կոնֆերանսի ընթացքում, որը տեղի կունենա հուլիսի 29-30-ին Երևանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում