Հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում հունիսի 9-ին մեկնարկում են միասնական քննությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ քննություններին այս փուլում մասնակցելու է 13 հազար 456 դիմորդ։

«Միասնական քննությունների առաջին օրը դիմորդները քննություն են հանձնելու «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։ Այս փուլի քննություններն ավարտելու ենք հունիսի 27-ին «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։ Դիմորդները տեղաբաշխվել են հանրապետության 40 միասնական քննական կենտրոններում։ 14-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում»,-ասաց Կարո Նասիբյանը։

Այս փուլում քննություններին մասնակցող դիմորդների թվում կան նաև այն անձինք, որոնք հնարավորություն են ունեցել քննություն հանձնել նախորդ փուլում՝ ընթացիկ տարվա հունվարին։ Հունվարին քննություն հանձնածներից հունիսի համար չի հայտագրվել միայն 333-ը։ Մնացած 4200-ը պատրաստվում է կրկին մասնակցել քննություններին։

«Կար կարծիք, որ եթե դիմորդին բավարարում էր հունվարի ստացած իր գնահատականը, ապա հունիսին չի մասնակցի։ Ինչպես տեսնում ենք, մասնակիցների ճնշող մեծամասնությունը ցանկանում է երկրորդ անգամ քննություն հանձնել։ Կա դիմորդ, որ հունվարին ստացել է 19,75 միավոր, միևնույն է հայտագրվել է հունիսի քննության համար»,-ասաց Կարո Նասիբյանը։

Այս տարվա պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիմնականում պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարմանը, ֆինանսներին ու բուժական գործին առնչվող մասնագիտությունները։

Քննությունների կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Կարո Նասիբյանը նշեց, որ վերահսկողական գործիքակազմն, ինչպես նախորդ տարիներին, գործի են դրվելու։ Բոլոր նրանք, որոնց մոտ կհայտնաբերվի ցանկացած տիպի էլեկտրոնային սարք, դուրս կհրավիրվեն։ Հնարամիտ դիմորդները լինելու են վերահսկողների ուշադրության կենտրոնում։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում