Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, հասանելիության առումով երկիրը լավ դիրքերում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ՀՀ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու ինտերնետից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար լուծումներ գտնելու նպատակով կազմակերպված «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրով գագաթնաժողովին:

«Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում բնակավայրերը լայնաշերտ ինտերնետով ապահովելու ծրագիրը, և 2021-2026 թվականների ծրագրում առկա է կետ բնակավայրերի մինչև 80 տոկոսը մինչև 2026 թվականը լայնաշերտ ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Այս միջոցառման նպատակը այդ հարցի շուրջ մասնագետներին համախմբելն և լուծումներ գտնելն է»,- ասաց փոխնախարարը:

Նրա համոզմամբ՝ մինչև 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսը ապահովված կլինի լայնաշերտ ինտերնետով:

«Այս պահին բնակավայրերի 66 տոկոսն արդեն իսկ ապահովված է լայնաշերտ ինտերնետով, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու լայնաշերտ ինտերնետից: Մենք խոսում ենք շատ հեռավոր փոքր բնակչություն ունեցող բնակավայերերի մասին, որտեղ ներդրումներ անելը տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չեն: Այս դեպքում լուծումը տեսնում եմ սուբսիդավորման կամ օպերատորներին՝ այդ բնակավայրերում ինտերնետ հասանելիություն ապահովել շահագրգռելու մեջ: Մենք այս պահին ունենք գործիքակազմ. կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այն համայնքներին, որոնք նման հայտ ներկայացնեն: Այս պահի դրությամբ համայնքներից որևէ մեկը հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ ինտերնետ հասանելիությունը բավականան լավ վիճակում է գտնվում»,- նշեց Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ այս պահին ինտերնետ հասանելիության առումով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Նման կարծիք հայտնեց նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Հայաստանը ինտերնետ հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է:

«Պետք է արձանագրել, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է նոր տեխնոլոգիաների միջով այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորություն: Ինտերնետ հասանելիությունը տարբեր համայնքներում, սահմանամերձ գյուղերում հնարավորություն կստեղծի օգտվել կրթական տարբեր ռեսուրսներից՝ վերապատրաստվել, զարգանալ, լեզուներ սովորել: Այն նաև լայն հնարավորություններ է ստեղծել տրանսպորտային և լոգիստիկ համակարգի համար»,- նշեց Արշակյանը:

Եզրափակելով՝ Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, չափազանց կարևորում է ինտերնետի հասանելիությունը համայնքներին:

Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանն ասաց՝ ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է և ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար:

«Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը՝ այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց 2.7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի՝ կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից: Իսկ հասանելիություն ապահովելու համար պահանջվում է նոր, ոչ ավանդական մոտեցումներ: Այս խնդրին լուծում տալու համար կազմակերպությունները ողջ աշխարհից կազմում են դաշինքներ՝ ռեսուրսները համախմբելու, ներդրումները կառավարելու, թվային բացը լրացնելու և թվային վերափոխմանը նպաստելու համար: Հայաստանի օպերատորների միությունը ևս իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստելու ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, թվային գրագիտության բարձրացմանն ուղղված խնդիրների լուծմանը»,- ասաց Գյոնջյանը:

Նա նշեց՝ իրենց բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և համացանցի անվտանգ կիրառությունը:

«Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո իրականացվող գագաթնաժողովի երկրորդ օրը կկայանա կլոր սեղան քննարկում՝ «Ինտերնետ հասանելիությունը համայնքների զարգացման գրավական» թեմայով:

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում