Հասարակական

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ունենք 4 մասնակի փլուզված տներ, վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում։ Առաջիկայում կունենանք հստակ պատկեր և կհասկանանք, թե ինչքան գումար է պետք, որպեսզի այդ տները վերականգնվեն։ Անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել և գրեթե ամբողջությամբ վերականգնվել են նրանց կրած վնասները»,- ասաց Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում