Գյումրիում բացվեց Արմենուհի Սաղդասարյանի «Տառերի Ճախրանք» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,4 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Երիտասարդական պալատում բացվեց Արմենուհի Սաղդասարյանի «Տառերի Ճախրանք» ցուցահանդեսը։ Դրանք կտավներ են մետաքսի վրա՝ բատիկայի տեխնիկայով: Ցուցահանդեսին ներկայացված է հեղինակի 43 գործ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լիբանանահայ նկարչուհու յուրօրինակ ոճով ու տեխնիկայով ստեղծված աշխատանքների ոգեշնչումը հայկական այբուբենից և զարդարվեստից է․ մետաքսի վրա նկարված կտավներում համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաեւ հայկական առասպելաբանության խորհրդանիշերը:

Ստեղծագործողն առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով եւ պատկերազարդման նոր տեխնիկայով:

«2015 թվականից ես սիրողական դասընթացների հաճախեցի՝ բատիկա մետաքսանկարչություն սովորելու։ Տեխնիկան սովորեցի վեց ամիս, հետո, տարբեր կտորների վրա տարբեր գույներով այն զարգացրեցի։ Այս արվեստի հանդեպ իմ մեջ մեծ սեր հայտնաբերեցի և այդպես հայտնվեցի արվեստի ոլորտում»,- «Արմենպրեսը»-ի հետ զրույցում նշում է հեղինակը։

Թե ինչու հենց տառերը հիմք դարձան ինքնատիպ աշխատանքների մի ամբողջ հավաքածու ստեղծելու համար, Արմենուհի Սաղդասարյանը նշում է, որ ծնվել ու մեծացել է Լիբանանում, որտեղ շատ լավ ծանոթ է եղել արաբական գեղագրության արվեստին եւ միշտ ցանկացել է նմանատիպ գործեր ստեղծել նաեւ հայկական տառերով․ «Նրանք տառերն օգտագործում են իրենց կտավային արվեստի մեջ՝ տարբեր խորհուրդներով, ինչը շատ էի հավանում, ու միշտ ուզել եմ հայկական տառերով ստեղծագործություններ ունենալ՝ նկարներ, աբստրակտ ոճի պատկերներ, եւ, ի վերջո, կարողացա այդ գործում հաջողել։ Հայկական զարդարվեստի եւ թռչնագրերի հիմքում մեծ խորհուրդ կա, ցանկացա ավելի մանրամասն ուսումնասիրել, բացահայտել հնադարյան գիրը եւ նոր շունչ հաղորդել դրանց իմ ստեղծագործությունների միջոցով»,- հավելում է նկարչուհին։

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուի համար մինչև հունիսի 16-ը։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի

Փաշինյանն անդրադարձել է Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքին

Թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ․ Պապիկյանը՝ Շաքիի միջադեպի մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-07/10/26

Պատանդառված անձանց ազատ արձակման հարցը Հայաստանի մշտական օրակարգում է․ ԱԳՄԱ նախարար

Ասիական ինդեքսներ - 07/10/26

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Բելգրադում կանանց քաղաքական և տնտեսական հզորացման բարձր մակարդակի միջազգային համաժողովին

Մոլդովան կներկայացնի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների նոր գլուխների մասով իր դիրքորոշումները. Moldpres

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա