Հասարակական

Սասուն Խաչատրյանն Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանն Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործի շրջանակներում հարցաքննելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Սասուն Խաչատրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Չգիտեմ, քննիչը ծանուցումը ուղարկել է, թե չէ, բայց կարծում եմ, որ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա»,- ասաց Խաչատրյանը։

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործի շրջանակներում կալանավորվել էր 2020-2022 թվականների Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, որն այժմ ազատ է արձակվել, «Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը և «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում