Ալեն Սիմոնյանը ներկայացրեց Հայաստանի կարմիր գծերը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացառում է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ 29,800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով խաղաղության պայմանագիր կկնքի։ Սիմոնյանը բացառում է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին որևէ միջանցքի տրամադրումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Բացառվում է, որ 29,800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով խաղաղության պայմանագիր կնքվի։ 29,800 քառակուսի կիլոմետր թիվը մենք ենք հնչեցրել, Հայաստանի Հանրապետության վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից կարմիր գիծ է գծել, և 29,800 քառակուսի կիլոմետրը մենք ենք բերել օրակարգ։ Նույնը կարող եմ ասել միջանցքի մասին, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ միջանցք չի լինելու, չի կարող նման բան լինել, այդ խոսույթը մենք դուրս ենք հանել և կարմիր գիծ ենք գծել մեզ համար»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ կա՞ն միջազգային խաղացողներ, որոնք Հայաստանի համար կարևոր են որպես խաղաղության պայմանագրի երաշխավոր, Սիմոնյանը պատասխանեց, որ բոլոր կենտրոնները, որտեղ բանակցություններ են տեղի ունենում, պատրաստակամություն են հայտնել և պատրաստ են երաշխավոր լինել։

«Այլ հարց է, թե ինչ մենք կստանանք։ Կարևոր է, որպեսզի լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ կլինի ձեռք բերվելիք պայմանավորվածությանը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի բավարարում ինձ, վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդին նույնպես թե՛ մեր գործընկերների հայտարարությունների, թե՛ պահվածքի առումով»,- հավելեց Սիմոնյանը։

Հայերեն English Русский

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին

Արսեն Թորոսյանը կոչ արեց պարզեցնել եկամուտների հայտարարագրման գործընթացը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրաստ են պատասխան քայլերի, եթե Թրամփը բարձրացնի մաքսատուրքերը

Սիրիայում հայտարարել են Տարտուս նավահանգստի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնագրի դադարեցման մասին

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից