Life

Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը հանվել է աճուրդի

1 րոպեի ընթերցում

Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը հանվել է աճուրդի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայում աճուրդի է հանվել երկրի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը։ Աճուրդը կանցկացվի հունիսի 16-ին, լոտը գնահատվում է 600-800 ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News պարբերականը:

Սըր Ուինսթոն Չերչիլը 1944 թվականի օգոստոսի 29-ին իր պատվին հրավիրված ընթրիքից հետո իր կիսատ ծխած սիգարը նվիրել է Ռաբաթում Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Հյու Սթոնհյուեր-Բիրդին: Հյուպատոսը հուշանվերը դրել է ապակե տարայի մեջ և պահել է այն մինչև 1973 թվականին իր մահը: Այժմ նրա հարազատները որոշել են վաճառել սիգարը:

skynews-cigar-winston-churchill_6173597.jpg (95 KB)

Սիգարը 79 տարի պահպանվել է ապակե տարայում, որի վրա ձեռագիր նշումներ են արված:

skynews-churchill-winston-churchill_6173603.jpg (58 KB)

Չերչիլը Միացյալ Թագավորության վարչապետն է եղել 1940-ից 1945 թվականներին և 1951-ից 1955 թվականներին: Նա մահացել է 1965 թվականի հունվարին՝ 90 տարեկան հասակում: Նա բրիտանացի երեք քաղաքական առաջնորդներից մեկն է, որին հրաժեշտ են տվել պետական հուղարկավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում