Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2․99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Յուքոմ» ընկերության շարժական կապի ձայնային ծառայության բաժանորդներն այսուհետ կարող են օգտվել 1 ՄԲ-ն սկսած 2,99 դրամ սակագնից 65-ից ավելի եվրոպական ու հայտնի ծովափնյա երկրներում ճամփորդելիս, մասնավորապես՝ Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Մոնտենեգրոյում, Եգիպտոսում և Վրաստանում՝ համապատասխան օպերատորների ցանցին միանալիս։ Սակագնից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել նոր՝ «Ինտերնետ ռոումինգում 8 ԳԲ» փաթեթն ընդամենը 24500 դրամով՝ հավաքելով *121*15# և սեղմելով զանգի կոճակը։ Նոր՝ ամենամեծ փաթեթը վավեր է 14 օր։

«Ucom-ում մենք հասկանում ենք ճամփորդելու ընթացքում մտերիմների և, ինչու ոչ, գործընկերների հետ կապի մեջ մնալու կարևորությունը, հատկապես ամառային սեզոնին, երբ արձակուրդային ակտիվ շրջան է: Ռոումինգում 2,99 դրամ/ՄԲ սակագինը մեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում կապի մեջ մնալ ու կիսվել ճամփորդական հուշերով՝ ունենալով ինտերնետի մեծ ծավալ մատչելի գնով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ի դեպ, որևէ փաթեթ չակտիվացնելու դեպքում մինչև օգոստոսի 31-ը բաժանորդներն ամեն դեպքում կօգտվեն ռոումինգում ինտերնետի ավելի մատչելի՝ 9 դրամ/ՄԲ հատուկ սակագնից՝ նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, մասնավորապես Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա և Մոնտենեգրո ուղևորվելիս և համապատասխան օպերատորներին միանալիս: Նշենք նաև, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում Orange, Վրաստանում Geocell/Magticom, ԱՄԷ-ում du և ԱՄՆ-ում T-Mobile օպերատորներին միանալիս:

Հավելենք, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#, կամ Ucom բջջային հավելվածի օգնությամբ։ Մնում է միայն վայելել անխափան հաղորդակցությունը Ucom-ի ռոումինգի մատչելի սակագներով, որտեղ էլ որ տանեն ճանապարհները:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում