Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

«Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին: Այս պահին հաստատվել է, որ տղաները գտնվում են Բաքվում և ակնկալվում է, որ առաջիկա օրերին պատասխան կստանանք»,- հայտնեցին գրասենյակից:

Մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առևանգել 2 հայ զինծառայողների, որոնք սնունդ էին մատակարարել մարտական դիրքեր։ Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել՝ նրանց ներկայացնելով որպես«դիվերսանտ»։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով