Քաղաքականություն

ՀՀ ԶՈՒ զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից Ադրբեջանի հետ կանգնելու փորձ է. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից Ադրբեջանի հետ կանգնելու փորձ է. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերի էջում։

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան», -ասված է հայտարարությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում