Վարչապետն Արցախի գործընկերներին կոչ է անում պատրաստակամությամբ մոտենալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևավորման օրակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բանաձև է համարում Ստեփանակերտի և Բաքվի միջև միջազգային ձևաչափով երկխոսությունը, որում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգության ապահովման հարցերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս կարծիքը հայտնեց Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ Արցախի խորհրդարանի մայիսի 22-ի տարածած հայտարարության վերաբերյալ։ Ալեքսանյանը վարչապետին ուղղված հարցում անդրադարձավ 2 օր առաջ Արցախի Ազգային ժողովի հրատապ նիստում հնչած ելույթներին` նշելով, որ իր մոտ տպավորություն էր, թե Արցախի պատգամավորները ՀՀ իշխանություններին փորձում էին ասել, որ չեն ուզում Ադրբեջանի հետ բանակցել, որ պետք է ՀՀ իշխանությունները բանակցեն, իսկ Արցախից ասեն՝ ինչպես բանակցել։

«Կարծում եմ՝ ճիշտ բանաձև է Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունները, երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման վերաբերյալ։

Կարծում եմ՝ դա ճիշտ ճանապարհ է, ճիշտ ուղղություն է։ Նաև կոչ եմ անում Արցախի մեր գործընկերներին, այնուամենայնիվ, համապատասխան պատրաստակամությամբ վերաբերվել այս օրակարգին: Իհարկե, մյուս կողմից էլ նաև Բաքվից էլ այդ պատրաստակամությունը պետք է լինի, որովհետև գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը։ Եվ գուցե դա է պատճառը նման վերաբերմունքի և ռեակցիայի։ Եկեք շատ արագ հետևություններ չանենք»,- ասաց վարչապետը։

Հայերեն English Français Русский

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում

ԱԺ նախագահը խորհրդարանում ծեծկռտուքի պատասխանատու է համարում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է անվնաս վիճակում ամերիկյան MQM-170 հետախուզական ԱԹՍ որսալու մասին

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում