Վաշինգտոնը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները. Պատելն անդրադարձել է Մոսկվայում կայանալիք հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք պետք է կայանան Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով:

Պատելը ողջունելի է համարել հայ-ադրբեջանական բանակցությունները՝ անկախ նրանից, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում:

«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները խիստ կարևոր են, և մենք ուրախ ենք, որ դրանք տեղի են ունենում: Անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում՝ Արլինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում, մեր աջակցությունն այդ ջանքերին շարունակական է», - հայտարարել է Պատելը:

Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անել: Նա դարձյալ շեշտել է, որ կողմերի միջև խաղաղությունն, ըստ Վաշինգտոնի, հնարավոր է:

Վեդանտ Պատելին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն փորձել է կապ հաստատել իր ռուս գործընկերների հետ, ինչպես անցյալ տարի արել էր նրա նախորդ Ֆիլիպ Ռիքերը:

«Նա (խմբ.՝ Լուիս Բոնոն) շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում», - պատասխանել է Պատելը՝ կրկնելով, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած բանակցությունները բավական կառուցողական էին:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Նախարարները եռակողմ բանակցություններ կանցկացնեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով: Բացի դրանից, կկայանա առանձին հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպում՝ նվիրված խաղաղության պայմանագրի կնքմանը:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով