Փաշինյանը Մալթայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակը և կարևորել միջազգային հանրության շարունակական ու հետևողական արձագանքը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման ու առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ:

Հայերեն English Français Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ