Ինովացիա

Հայկական HopShop-ը Product Hunt-ում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

1 րոպեի ընթերցում

Հայկական HopShop-ը Product Hunt-ում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած նկարի կամ հոլովակի միջից հետաքրքրող ապրանքներ գտնելու ու գնելու հնարավորություն ստեղծող հայկական HopShop ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

HopShop-ը «Shazam» է նորաձևության համար: Այն արհեստական բանականության վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ գտնելու և գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման տարբերակներ:

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում